07/11/2024 12:54
Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը չի կիսում այն տեսակետը, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ աշխատելու խնդիր ունի։
«Իհարկե, ո՛չ։ Եվ կխնդրեմ այսուհետ ինձ տալ արդարադատության ոլորտի քաղաքականությանը վերաբերող հարցեր»,-նշեց նա։
Անդրադառնալով նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ հարաբերություններին՝ Գալյանն ասաց, որ բանտարկության ժամանակ նրան չի այցելել, պարզապես նախկին կոլեգաներ են.
«Ընկերներ ենք եղել։ Նրա կալանավորմանը գնահատական տալ չեմ կարող, քանի որ էթիկայի նորմերից դուրս է։ Որևէ մանրամասնի, դետալի չեմ տիրապետում։ Կարծում եմ՝ պաշտոնից բխող էթիկան բարձր է և դա պետք է մշտապես պահվի»։