08/11/2024 11:43
Վարչապետը հրամանագրեր չի ընդունում․ այդ իրավական գիտելիքներո՞վ եք արդարադատության ոլորտում օրենքներ ներկայացնում. Ղազարյանը՝ փոխնախարարին (Տեսանյութ)
Դուք Արդարադատության նախարարության կայքում ձեր կենսագրության մեջ նշել եք, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք 2022թ.-ի մայիսի 20-ից՝ վարչապետի հրամանագրով. «ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ դիմելով Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին։
«Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ ու կարգադրություններ, և Դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ։ Այդ իրավական գիտելիքներո՞վ եք Դուք ընդհանրապես արդարադատության ոլորտում իրավական օրենքներ մշակում, ներկայացնում»,-հարցրեց նա։
Հարցին միջամտեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հորդորելով քննարկվող թեմայի շուրջ հարցեր հնչեցնել։
Փոխնախարարն ասաց, որ տեղեկություններն ինքը չի տեղադրում կայքում. «Կստուգեմ, եթե նման սխալ կա, իհարկե, կուղղեմ»։