Այսօր, 12:16
Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
Գյումրիում ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամներ, մյուս խմբակցություններից որևէ մեկը ներկա չէր, փոխանցում է Ազատությունը:
Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով:
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:
Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։