08/11/2024 12:05
«Պահանջում ենք հրատապ լուծում». «Գոյ»-ի ներկայացուցիչը՝ ԿԳՄՍՆ-ին (Տեսանյութ)
Երեկ ժամը 20։00-ից «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել։ Ոստիկաններն արգելել են նստացույցի ընթացքում վրաններ տեղադրել։
«Մենք եկանք ընդհանուր հայտարարի և հանեցինք վրանները, որովհետև մեր նպատակը մեր ասելիքը տեղ հասցնելն է, ոչ թե կոնֆլիկտների գնալը»,-ֆեյսբուքյան եթերում ասաց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։
Նա նշեց, թե պահանջն արդեն հստակ ձևակերպված է.
«ԿԳՄՍ նախարարությունից պահանջում ենք, որպեսզի ունենանք հրատապ միջանկյալ լուծում՝ վերսկսել «Գոյ» թատրոնի աշխատանքները, մինչև դատարանը կորոշի այս վեճի ելքը»,-ասաց Արզումանյանը՝ հավելելով, թե իրենց համար հոգ չէ ևս երկու օր սպասելը՝ հաշվի առնելով որ ոչ աշխատանքային օրեր են։
«Հուսանք՝ այսօր որևէ արձագանք կունենանք։ Շաբաթ և կիրակի օրերին ևս անելիքներ ունենք, դրանց մասին կիրազեկենք»,-ասաց Սարգիս Արզումանյանը։