Այսօր, 14:10
Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է. Դանիել Իոաննիսյան
Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ցավոք, Վրաստանում տեսնում ենք խնդրահարույց նյուանսներ»,-ասաց նա՝ պնդելով, որ ժողովրդավարական երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունել հնարավոր չէ։
Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ ՀՀ-ում բոլոր ՀԿ-ները, որոնք Արևմուտքից ֆինասավորում ունեն, առավելագույնս թափանցիկ են։