08/11/2024 14:50
«Բարձր հովանու ներքո» ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձևության փարթի են կազմակերել․ ոչ մի բարոյական արգելակ չունեն. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձեւության ինչ-որ փարթի են կազմակերել։ Հարյուր հազարավոր մարդկանց տանջալից կյանքի ու ողբերգական մահվան հիշատակին նվիրված վայրում։
Սա ինչ-որ անդերգրաունդային շարժում չի, մարգինալ խփոներ չեն, սա արվել ա պաշտոնական թույլտվությամբ՝ «բարձր հովանու ներքո»։
Նրանք ոչ մի բարոյական, գաղափարական արգելակ չունեն։ Չեմ կասկածում, որ էս մարդիկ ընդունակ են մի օր խաշ-փարթի կազմակերել մեր գերեզմանների վրա»։