08/11/2024 12:55
«Սա լինի Ձեր վերջին համարձակությունը՝ ընդհատելու իմ ելույթը». Էդգար Ղազարյանին թույլ չտվեցին շարունակել խոսքը (Տեսանյութ)
Այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած գործիչներն իրականացրել են այնպիսի ենթադրյալ հանցագործություններ, որ, կարծում եմ, նրանցից շատերը պետք է նստած լինեին ոչ թե այս դահլիճում, այլ Վարդաշեն, Նուբարշեն, կամ ծանրաբեռնվածությունից և կարգավիճակից ելնելով՝ Աբովյան ՔԿՀ-ում. «ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ այս ԸՕ-ի առանցքային հարցը վերաբերում է արտակարգ դրության պայմաններում ընտրական գործընթացին, երբ մինչև ամփոփումը և վավերացնելու պահը ռազմական դրություն հայտարարելու դեպքում չեղարկվում են կայացած ընտրութունները։
Ըստ Ղազարյանի, երբ տեսնեն՝ չեն կարողանում հանրաքվեով ապահովել իրենց ցանկալի արդյունքները՝ կառավարությունն անհիմն կերպով, խախատելով Սահմանդրությունը, կարող է հայտարարել արտակարգ դրություն և չեղարկել ընտրությունը։
«Այսինքն՝ ՔՊ խմբավորումը, որը ձևավորել է կառավարությունը, առանց որևէ պատճառաբանության հայտարարում է երկրում արտակարգ դրություն, ասենք կայծակ է եղել և խափանել է ատոմակայանի գործունեությունը, չեղարկում են ընտրությունների արդյունքները»,-ասաց նա։
Ելույթին միջամտեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հորդորելով վիրավորական արտահայտություն որևիցե անձի նկատմամբ չանել։
«Սա լինի Ձեր վերջին համարձակությունը՝ ընդհատելու իմ ելույթը, որը ես նախապես պլանավորել եմ, Դուք դրա իրավունքը չունենք»,-ասաց Ղազարյանը։
Վարդանյանը հայտարարեց, որ տպված է ընդհատել, հորդորելով՝ անջատել Ղազարյանի բարձրախոսը։