Այսօր, 12:41
Արփի Դավոյանի և Սրբուհի Գալյանի թեկնածությունների միջև տարբերություն չկա. Մկրտչյան (Տեսանյութ)
Արփի Դավոյանի և Սրբուհի Գալյանի թեկնածությունների միջև տարբերություն չկա, համարենք, որ Դավոյանն է նշանակվել արդարադատության նախարար, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի այն հայտարարությանը, թե երկրում քաղբանտարկյալներ ու զանգովի արդարադատություն չկա՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, որ իր ասածը կոնկրետ բովանդակային գնահատական է և այն վերաբերում է Դավոյանի ու Գալյանի էությանը.
«Մինչ Գալյանի երեկվա հայտարարությունները, տարբեր կալիբրի քպ-ականներ հայտարարում էին, թե նա իրենց քաղաքական թիմի անդամն է։ Պաշտոնապես հայտարարել են, որ Գլխավոր դատախազի տեղակալ աշխատած անձնավորությունն իրենց քաղաքական թիմի անդամն է։ Մտածում էի՝ երևի դա իրենց կարծիքն է, բայց չէ, երեկ Արփինե Դավոյանին հավասարեցված Սրբուհի Գալյանը եկավ ասելու, որ ճիշտ են ասել, ինքը քաղաքական թիմի անդամ է։
իմա ի՞նչ օրենքի գերակայության մասին է խոսքը»։