08/11/2024 14:31
100 տարի է՝ անմոռուկ չէի կպցրել, սա այդ մարդկանց «ինադու» եմ դրել (Տեսանյութ)
Այն, որ հետևողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը՝ ակնհայտ փաստ է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց օրակարգային հարցերից չէ՝ ասաց Արմեն Աշոտյանը։
«Անկեղծ ասած, 100 տարի է՝ անմոռուկ չէի կպցրել, սա նաև այդ մարդկանց «ինադու» եմ դրել, դա նաև արտաքին ապացույցի ձև է։ Ես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եմ, ինչպես հարյուր հազարավոր մարդիկ։ Եթե ամեն ընտանիքում «թասիբ» ունենան ու գիտակցեն, որ իրենց տատն ու պապը դա վերապրել են, այս իշխանությունը մի րոպե ավելի չի մնա այստեղ»,-հավելեց Աշոտյանը։