08/11/2024 16:16
Մեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ-ական
Հայաստանի օրհներգի փոփոխության հարցը նոր չէ, որ քննարկվում է. ես դեռեւս 2 տարի առաջ ասել եմ, որ ես որպես հայ, չեմ ուզում այդ օրհներգը լսել, որովհետեւ այն մարդուն տանում է դեպի խեղճություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի եւ եւս երկու ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը, որով առաջարկվում է օրգներգի վերջին քառատողը դարձնել երկրորդ:
«Մի անգամ մի երաժշտագետ էր ելույթ ունենում, որի ելույթն ինձ շատ դուր եկավ, երբ բացատրում էր, որ օրհներգի մեջ ինչքան կարեւոր է, որ գնալով շեշտադրումը բարձրանա, հզորանա, որ մարդուն իմպուլս տա: Իսկ մեր օրհներգը գնալով իջնում է: Ես երաժշտագետ չեմ, բայց լսելով այդ քննարկումները, որոնք երաժշտության մեծ գիտակներ են, ես հասկացա, թե ինչու է մեր օրհներգը այդքան խղճուկ: Ես որպես քաղաքացի, ասում էի, որ մեր օրհներգը պետք է նմանվի անշլագի, որ մարդուն ոգեւորի»,-ասել է Հակոբ Ասլանյանը:
Նա բարելավում է համարել օրհներգի քառատողերի տեղափոխությունը, սակայն ինքն անձամբ դեմ է այս օրհներգին առհասարակ:
«Եթե անձամբ խոսքն իմ մասին է, ես կողմ եմ օրհներգի ամբողջությամբ փոփոխմանը, պետք է փոխվի եւ երաժշտությունը, եւ խոսքերը: Մենք պետք է ունենանք անշլագային, մրսելյեզի նման մի բան»,- ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը:
Նշենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է «Բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի» բառերով ավարտվող քառատողը դարձներ երկրորդ, իսկ օրհներգն ավարտվի հետեւյալ տողերով. «Թող միշտ պանծա Հայաստան»: