08/11/2024 20:25
5 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում
Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը՝ AFAD-ին։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ ցնցումներն զգացվել են նաև հարևան շրջաններում։ Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ մահացածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
Նշվում է նաև թուրքական բնակավայրերում խուճապի տարածման մասին։ Հրապարակումների համաձայն՝ բնակիչները զանգվածաբար լքել են իրենց տները։