Այսօր, 13:51
Դե թող տեսնեն՝ ԸՕ-ում ՔՊ-ն էլ ինչ ա խախտել՝ փոխեն, որ մյուս անգամ խախտում չհամարվի. Իոաննիսյանը՝ ֆինասնավորման շեմի բարձրացման մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ԸՕ նոր փոփոխություններում մի քանի խնդիր է տեսնում։
Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց, որ մեկը վերաբերում է ֆինասնավորման շեմի բարձրացմանը։
Իոաննիսյանը հիշեցրեց, որ լրատվամիջոցներից մեկը պարզել էր, որ ՔՊ-ն ֆինանսավորման շեմի կարգավորումը խախատել էր և 2,5 մլն-ի փոխարեն այլ անձանց միջոցով ավելի շատ ֆինանսներ էր ներգրավել։
«Դրա պատասխանը պետք է լինեին քրեաիրավական գործառույթները, ոչ թե շեմի ավելացումը, եթե տենցա, թող տեսնեն՝ ՔՊ-ն է՞լ ինչա խախտել՝ փոխեն, որ մյուս անգամ խախտում չհամարվի»,-ասաց նա։