Այսօր, 12:35
Աննա Մկրտչյանը պարզաբանեց՝ ինչու են պահում պատգամավորական մանդատները
Նիկոլ Փաշինյանն այս ամբողջ ընթացքում իրավական համակարգն այնպես է ջարդել ու ճկել, որ հնարավորություն կտա իրեն, առանց լրացուցիչ ջանքերի, նկարելու բոլոր այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Իրենց պետք է մի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, հարմարավետությամբ, որպեսզի ընտրություններ կազմակերպելուց Ոստիկանությունն ու հեղինակազրկված ԱԱԾ-ն խնդիրների առաջ չկանգնեն»,-հավելեց պատգամավորը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը շարունակում է իշխող խմբակցության հետ քննարկումներ չունենալ։
Նա նշեց, որ ընդդիմությունն այս մասով շատ անելիքներ ունի.«Ազնիվ պայքարի, վճռականության կարիք ունի ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ է սուտ խոսում, իսկ մենք ի՞նչ պետք է հակադրենք դրան, ձևական աշխատա՞նք ԱԺ-ում՝ ո՛չ, ազնիվ պայքար։ Մենք ԱԺ-ում մանդատները պահում ենք մի բանի համար՝ հնարավորության դեպքում ունենալ ձայների այն քանակը, որը կհեշտացնի Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը»։