09/11/2024 20:59
Բորելն Ուկրաինայում է
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այցելել է Ուկրաինա։
Սա նրա 5-րդ այցն է Կիև և վերջինը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում։ Շուտով Բորելը թողնելու է պաշտոնը։
Բորելն իր այցի ժամանակ հավաստիացրել է, որ Ուկրաինային օգնելը այսուհետև էլ կմնա ԵՄ-ի օրակարգային խնդիր։
Եվրոպացի պաշտոնյան պատրաստվում է Ուկրաինայի իշխանությունների հետ մանրամասն քննարկել, թե ինչ բնույթի օգնություն է նրանց պետք տրամադրել այս ժամանակաշրջանում։