09/11/2024 10:38
Ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով՝ վիրահատարանում մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում՝ գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փասոտվ Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով կռվի մասնակիցներից Գևորգ և Արմեն Բ․-երը հարազատ եղբայրներ են։