09/11/2024 13:39
Խճաքարով բեռնված բեռնատարը «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհին կողաշրջվել է․ վիրավոր կա
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» ճանապարհին՝ Շերամի փողոցում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի՝ խճաքարով բեռնված բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար հետևանքով 1 հոգի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ուղևորն է եղել, տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսներից մի քանիսը նշել են, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։