09/11/2024 09:24
«Հրապարակ». ՔՊ ֆրակցիայի հետ փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի թեկնածու՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը երեկ փակ հանդիպում է ունեցել իշխող ֆրակցիայի հետ, որին 71 հոգուց մոտ երկու տասնյակ պատգամավոր է մասնակցել, ինչը, փաստորեն, վերաբերմունք է ՔՊ վարչության որոշման նկատմամբ, որը Սիրունյանին առաջարկել է ընտրել ԲԴԽ անդամ։
Բանն այն է, որ ՔՊ շարքերում, այս թեկնածության հետ կապված, խուլ դժգոհություն կա, սակայն եթե վերևից ստանան քաղաքական հրահանգ, ապա հլու-հնազանդ կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը։ Փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը, ներկայացրել իր անցած ուղին և տեսլականը՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Սիրունյանը շաբաթներ առաջ էլ արդարադատության նախարարի թեկնածու էր, սակայն ՔՊ վարչությունը քվեարկության ժամանակ նրան ոչ մի ձայն չէր տվել»։