Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք, դրանք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում. Փաշինյան (Տեսանյութ)

11/11/2024 14:54

Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք, դրանք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում. Փաշինյան (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: «Արդեն ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված: Մասնավորապես, կարծում եմ, որ դեռևս քննարկման հարց է համայնքների խոշորացումը շարունակելու, որոշակի բանաձևով ի լրումն հասցնելու հարցը, որն իհարկե որոշակի քննարկումների փուլով պիտի անցնի:

Բայց ուզում եմ նաև կիսվել ձեզ հետ, որ վերջին շրջանում մի շարք աշխատանքային քննարկումների և այցերի արդյունքում ես որոշակի լարվածություն ունեմ՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների իրադրության հետ, որովհետև չխոշորացվելու և սուբվենցիոն ծրագրերի մասշտաբի պակասության բերումով, ակնհայտորեն, մենք ճեղք ենք ստանում չխոշորացված և խոշորացված համայնքների միջև: Չնայած՝ սուբվենցիայի համակարգում որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները մեծացնենք, նաև որոշակի այլ դոտացիոն բանաձևերով ենք աջակցություն ցուցաբերում, բայց իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է՝ այս միջոցներով մենք այս ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում: Նրանք, ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ, առաջին հայացքից երևացող հանգամանք է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ սա մի հարց է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ պետք է անպայման քննարկել, քանի որ խնդիրը միայն քաղաքական քննադատությունը չէ, այլ նաև այն իրողությունը, որ կա այսօր այդ համայնքներում:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականությունը սոցիալ-հոգեբանական իմաստով: «Քաղաքացին պետք է ճանաչի այն մեխանիզմները, որի գործարկման միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք ինքն ակնկալում է»,- ասել է վարչապետը և ընդգծել համայնքի բնակիչների համար «համայնք» հասկացությունն ավելի պարզ և ընկալելի դարձնելու կարևորությունը, քանի որ, ըստ վարչապետի, ի վերջո և՛ «համայնք», և՛ «պետություն» հասկացությունները կոլեկտիվ ջանքի արդյունքում կյանքը բարելավելու գործիքներ են: 

«Այս համատեքստում, շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ կարևոր է, որ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա, ինչը վերաբերում է ոչ միայն ավագանուն և համայնքին, այլ նաև բնակչին և քաղաքացուն: 

«Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ: Այստեղ է, որ այս ճեղքն առաջանում է, որովհետև սկսած շքամուտքից, բակից՝ քաղաքացին, մարդն այլևս չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք որ ունի դռնից ներս, որովհետև այդտեղ մեր սոցիալ հոգեբանությունը ձևակերպված է «իմ տունն իմ ամրոցն է» խոսույթի և ասացվածքի ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարական հասարակությունում կառավարման մասով առնվազն պետք է մի փոքր հրաժարվել «իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից կամ մի փոքր այն վերաձևակերպել: 

«Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմքից ներս մենք, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմքից դուրս նաև՝ որոշակի պատասխանատվություն ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն նույնպես համայնքային կազմակերպման ավելի լայն մի կառույց է:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հանրության վերաբերմունքը համայնքի, պետության նկատմամբ և ընդգծել սոցիալ-հոգեբանական մակարդակում որոշ ավանդույթների փոփոխության կարևորությունը: 

«Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է տարբերել ավանդույթները և հստակ շեշտադրում դնել այն ավանդույթների վրա, որոնք պետական են, համայնքային են և որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման և պետական ինստիտուտների կայացմանը՝ որպես համընդհանուր բարեկեցության գործիք:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա առիթով և նշել, որ ՏԻՄ-ն այն ոլորտներից է, որտեղ գրանցվել են հաջողություններ. 

«Այստեղ ես պետք է գնահատանքի հատուկ խոսքեր ասեմ Կառավարության անդամներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին, որովհետև առանց այդ համագործակցության հնարավոր չէր դա անել: Նորից ուզում եմ կիսել իմ համոզվածությունը, որ այդ հաջողությունները միանշանակ և աներկբայորեն կապված են ժողովրդավարության հետ, այդ հաջողությունները կապված են ընտրությունների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու այդ ավանդույթի ներդրման հետ»:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ Այսօր, 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Տվյալ բաժնի վերջին նյութերը