12/11/2024 15:14
Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, դուք ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի. Ռուբեն Ռուբինյանն` ընդդիմությանը (Տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, թե ընդդիմությունը «լիակատար թքած ունի» գերիների ճակատագրի վրա:
«Դուք ուզում եք Ադրբեջանում գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի, հենց հիմա դուք դա եք փորձում անել»,- Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց նա:
Ռուբինյանի խոսքով` 2020 թվականից հետո տարբեր փուլերով հարյուրավոր գերիներ են վերադարձել:
«Ուրիշ թեմա չի մնացել, որոշել եք քաղաքական նպատակներով կապիտալիզացնել գերիների առկայության հարցը, իսկ իրականում հայ ռազմագերիներն ու պահվող այլ անձիք կվերադառնան, թե չեն վերադառնա` կախված է ոչ թե այս նիստից, այլ` Հայաստանի դիվանագիտական աշխատանքից»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց ակտիվ լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին: