12/11/2024 15:28
ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:
Հայատարարության նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր:
«Դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի դիմաց զրոներ էին։
Այդպիսով` ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց:
Հիշեցնենք` պատգամավորների ¼-ի պահանջով ԱԺ-ում Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում էր հրավիրվել:
Ընդդիմությունը պահանջում էր, որ Բաքվում նախաձեռնված COP 29-ի շրջանակներում ԱԺ-ն պահանջ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն: