12/11/2024 13:51
Աննա Հակոբյանն իմ քույրն է, և ես վստահ եմ՝ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան
Աննա Հակոբյանն իմ քույրն է, և ես վստահ եմ, որ նա պետական բյուջեի հաշվին անձնական այցի չէր գնա, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իշխանությունները չեն հետևում, թե նման հարցերի շուրջ հասարակությունն ինչ վերաբերմունք ունի, ի պատասխան՝ պատգամավորը նշեց.«2026 թվականին երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հասարակությունը հնարավորություն կունենա իր վերաբերմունքը ցույց տալու, այդ թվում՝ նաև Տանզանիա այս այցի հետ կապված»։