12/11/2024 10:50
Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է, ՔՊ-ի ձեռագիրն է. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)
Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է. այս մասին ֆեյսուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Ուզում եմ հասկանալ՝ էլ ինչի՞ համար ենք մենք հավաքվելու։ Սա գործող իշխանության, այսինքն՝ ՔՊ-ի ձեռագիրն է»,-նշում է նա:
Միաժամանակ Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ իրականում իր համոզմամբ՝ ավելի շատ հարցեր են լինելու:
«Իրենք վերջին պահին բերում, խցկում են նիստի օրակարգում մի քանի վիճահարույց հարցեր, որոնցից մի քանիսը կլինեն զեկուցվող: Բայց դա կլինի հրատապ հարցերի շրջանակում: Ստացվում է, որ ավագանին հնարավորություն չի ունենում հարցերին ծանոթանալու եւ կարծիք արտահայտելու»,-ասաց նա՝ նկատելով, որ չզեկուցվող հարցերի մեջ է, օրինակ, բյուջեի վերախմբագրման հարցը, ըստ որի, փոխվում են ծախսերը, ինչը շատ կարեւոր է:
«Օրինակ, որոշվել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնել: Իրենք չեն ուզում, որ սա զեկուցվող լինի, որ չհասկանանք, թե այդ ինչքա՞ն էիք նախատեսել, որ հիմա էլ մեկ մլրդ ավելացնում եք»,-ասում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: