12/11/2024 10:35
Հայաստանում տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Հայաստանում տնտեսական աճի ու ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հուլիսին` 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ:
«Այս պայմաններում 2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, իսկ 2025 թվականին` 5,6 տոկոս»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով` տնտեսության ներուժային աճը նախկին 4-4,5 գնահատված միջակայքից աճել է` հասնելով 5-5,5 միջակայքի:
«Տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը»,- ասաց նա: