12/11/2024 17:30
Գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը, հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը։ Կցուցադրվի ակադեմիկոս Սարինյանի կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմ։ Այնուհետև, կրթական և գիտական հաստատությունների մասնագետները կներկայացնեն Սերգեյ Սարինյանի գործունեության վերաբերյալ զեկուցումներ։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը»,- նշված է հաղորդագրությունում։