12/11/2024 21:41
Կատարում, Ռուանդայում, Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել
Նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Մեկ այլ հրամանագրով Սահակ Սարգսյանը նշանակվել է Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Սահակ Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Ուգանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: