12/11/2024 16:49
Ուրեմն Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի եղբոր ճակատագրի վրա, շոկի մեջ եմ․ Ռուստամյանը՝ իշխանության տեսակետի մասին
Շոկի մեջ եմ, վատ երազում էլ չէի տեսնի, որ գերիների հարցն ԱԺ-ում կարող են դարձնել իմ ու քո հարց, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«20 տարվա պատգամավորական կենսագրություն ունեմ, բայց չէի պատկերացնում, որ ժողովը, որը կոչվում է ՀՀ Ազգային ժողով, կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլև մերժել։ Այսպիսի բան կարող էր լինել միայն Միլլի մեջլիսում։ Այստեղ, փաստորեն, մենք ունենք իրավիճակ, որ ռազմագերիների հարցի մասով, որը մեր արժանապատվության հարցն է, որոշ մարդիկ հայտարարում են, որ ընդդիմությունն այս ամենն անում է՝ թքած ունենալով գերիների վրա։ Այսի՞նքն։ Մենք այնտեղ մոտիկ ընկերներ ունենք, որ այսօր գտնվում են բանտերում, ուրեմն Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, ես թքա՞ծ ունեմ Բյուրոյի իմ գործընկեր Դավիթ Իշխանյանի վրա»,-ասաց Ռուստամյանը։