13/11/2024 21:23
Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը
Ռուսական «Միր» վճարային համակարգի բանկային քարտերը Իրանում կսկսեն գործել 2025 թվականի հունվարից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամեդ Ռեզա Ֆարզինը։
«Իրանական «Շեթաբ» վճարային համակարգը և ռուսական «Միր» համակարգը այժմ տեխնիկապես միացված են, և Իրանի ցանկացած քաղաքացի կկարողանա օգտվել իր քարտից՝ ռուսական բանկերում: Սա առաջին փուլն է, իսկ երկրորդ փուլում, որը կմեկնարկի հունվարին, ռուսական «Միր» քարտերը կընդունվեն Իրանի բանկոմատներում։ Երրորդ փուլը կմեկնարկի գարնանը, և ռուսական քարտերը կարող են օգտագործվել մանրածախ առևտրի կետերում՝ բանկային տերմինալների միջոցով վճարելիս»,- ասել է Իրանի ԿԲ նախագահը։ Ճեպազրույցը հեռարձակել է իրանական SNN-ը։