13/11/2024 10:18
Թմրամիջոց օգտագործելու համար ոստիկանության 47 ծառայողներ ազատվել են աշխատանքից, շատ մտահոգիչ թիվ է. Անդրանիկ Քոչարյան
Անցած ժամանակաշրջանում թմրամիջոց օգտագործելու համար ոստիկանության 47 ծառայողներ ազատվել են աշխատանքից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Սա շատ մտահոգիչ թիվ է»,- ասաց նա:
ՔՊ-ականը նշեց, թե ուժային բոլոր կառույցներում ծառայության անցնելուց առաջ, ասում են` անալիզներ են հանձնում, բայց «այսպիսի թվերի ենք առերեսվում»: