13/11/2024 17:54
ԵՄ դեսպան Մարագոսը ԿԸՀ-ում էր
Կենտրոնական ընտրական հանձնաաժողովը հաղորդագրություն է տարածել․
« Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և նրանց է ներկայացրել ընտրական համակարգի զարգացման տեսլականը։ Դեսպան Մարագոսը պատրաստակամություն է հայտնել ԵՄ ծրագրերի շրջանակում աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին»։