13/11/2024 17:59
Հայաստանը խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյա իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
Հայկական կողմը խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյա իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին:
ԱԺ-ում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա։
Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ «սկսել են ավելի կառուցողական աշխատել»:
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն էր հայտնել` «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»: