13/11/2024 13:36
Գերիների վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չի, նրանք մտածում են օր առաջ «Խաղաղության պայմանագրի» կնքման մասին. Վերլուծաբան
Երեկ ԱԺ իշխող խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ձախողեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նախագծի քվեարկությունը:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ չպետք է զարմանալ, քանի որ գերիների վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չի:
«Իշխանություններն այս պահին ֆիքսված են «Խաղաղության պայմանագրի» վրա, որը նրանց հնարավորություն կտա 2026 թվականին հասարակությանը ներկայանալ որպես խաղաղություն բերող և դրանով իսկ վերարտադրվել: Իսկ գերիների հարցը կարող էր, ըստ նրանց, բարկացնել Ադրբեջանին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:
Հարցին՝ արդյո՞ք «Խաղաղության պայմանագրի» կնքումն իրատեսական է՝ Բադալյանը պատասխանեց, որ դրա հիմնական ջատագովներից էր ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալլա Հարիսը, որն ընտրություններում պարտվեց. «Մի երկու տարուց Մակրոնն արդեն պաշտոնում չի լինի, Գերմանիայի վարչապետ Շոլցը և այն մարդիկ նույնպես, ովքեր հենց «Խաղաղության պայմանագրի» կողմնակիցներ են և ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա՝ պայմանագրի կնքման համար: Եթե նրանք չլինեն, Ադրբեջանի էլ ինչի՞ն է պետք «Խաղաղության պայմանագրի»»։