13/11/2024 10:59
«Գոյ» թատրոնի՝ նստացույցի մասնակից դերասաններն այսօր ակցիա կիրականացնեն ՄԻՊ-ի գրասենյակի մոտ (Տեսանյութ)
Այսօր՝ ժամը 12:00-ին, «Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ-ի գրասենյակի մոտ ակցիա է անելու։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։ Նա դերասնների հետ արդեն 6-րդ օրն է՝ նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ։
Նրանք ԿԳՄՍՆ-ից պահանջում են միջանկյալ հրատապ լուծում. ««Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը։ Ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
«Գոյ»-ի պահանջն է՝ ««Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք»։