13/11/2024 14:52
2025-ի բյուջեն 1 դրական բան ունի` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել են`«ձենդ կտրի». բրնձաբուծության մասին խոսք չկա. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 2025 թվականի պետական բյուջեն համարում է «պարտքով ու երազներով ապրելու բյուջե»:
Նա ասաց, թե 2025-ի բյուջեն 1 դրական բան ունի:
«Կառավարությունն ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել է` «ձենդ կտրի ու մի խառնվի այն հարցերին, որից ոչ մի բան չես հասկանում»: Բրնձաբուծության մասին խոսք չկա, բրինձ աճեցնելուն մեկ լումա էլ չեք հատկացնում ու ճիշտ եք անում»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցորենից ինչ-որ պահի կարող է անցնել բրնձի․ «փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»: