13/11/2024 15:39
Օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)
Հայաստանի բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի` ունենալ արհեստավարժ, մարտունակ ու ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ՀՀ սուվերեն տարածքը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին` նախարարն ասաց, որ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ:
«Սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավել ևս` այս քաղաքական խնդրի ներքո Հայաստանի բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից պաշտպանելը, այլ խնդիր չունի ու չի ունենալու»,- հավելեց Պաշտպանության նախարարը: