13/11/2024 22:47
Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով/Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում:
Առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Երևանում անցկացված մեծահասակաների 10 պարաձևով աշխարհի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է Սլովենիան ներկայացնող պարային զույգը, իսկ արծաթե մեդալները նվաճել են Լեհաստանի ներկայացուցիչները:
Որակավորման փուլից հետո լավագույն 24 զույգերը դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որից հետո կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել 12 զույգ: Եզրափակչում հանդես է եկել 6 զույգ՝ թե՛ լատինամերիկյան, թե՛ եվրոպական պարաձևերում: