13/11/2024 10:36
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը. տեղեկացնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունցի ևս հայտնել են, որ նրանք քննարկել են Գազայի հատվածում առկա իրավիճակը, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը։