13/11/2024 18:28
Այս տարի Գյումրին կունենա՞ ամանորյա զարդարանք ու տոնածառ. պատգամավորը՝ Փաշինյանին
«Նույնիսկ 1988 թվականին Գյումրին ունեցել է տոնածառ։ Արդյոք քաղաքում ստեղծված այս իրավիճակում Գյումրին կունենա՞ ամանորյա զարդարանք ու գլխավոր տոնածառ»,- ԱԺ-ում վարչապետ նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Էմմնա Պալյանը:
«Դուք հարցն այնպես ձևակերպեցիք, որ ուրիշ պատասխան տալ հնարավոր էլ չէ: Եթե ասում եք, որ 1988-89-ին էլ է եղել, ուրեմն այս տարի էլ պետք է լինի, այլ տարբերակ չի կարող լինել։ Մենք կնայենք ու կլուծենք հարցը»,-ասաց Փաշինյանը: