Քննչականը նոր մանրամասներ է հայտնել Շինարարների փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից

13/11/2024 18:50

Քննչականը նոր մանրամասներ է հայտնել Շինարարների փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից


Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է  2024թ. հունիսի 11-ին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության և վերջինիս ուղեկցողի՝ 35-ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննության կատարումը հետագայում շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործության կատարմանը նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, որոնց նախաքննական մարմնի կողմից տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ հետ սերտ համագործակցությամբ իրականացված նախաքննության ընթացքում փաստվել է, որ Ս.Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ.Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա.Կուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա.Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս.Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և «Ֆազ» մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

Այս կապակցությամբ Ս.Գրիգորյանը, պատժելու նպատակով, համախոհների հետ առևանգել են Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմին, վերջինիս իր կամքին հակա­ռակ, ապօրինի ազատությունից զրկելով, ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել վիրավորական գրառում­ներ կատարած անձի տվյալները և միայն Ռ.Ստեփանյանի միջամտությամբ նա ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:

Որոշ ժամանակ անց Ս.Գրիգորյանը հեռախոսազանգով Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմ անձից կրկին փորձել է պարզել իրեն հետաքրքրող տեղեկությունները, սակայն ստանալով մերժում՝ սպառնացել է սպանել վերջինիս և իր հետ գտնվողներին։ Ս.Գրիգորյանի եղբայրը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2021թ. հունվարի 13-ին «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում, Ռ.Ստեփանյանի մտերիմի և նրա հետ եղած անձանց պատժելու շարժառիթով, կրակոցներ են արձակել իրենց ավտոմեքենաների մեջ գտնվող Ռ.Ստեփանյանի, Ա.Կուրեղյանի և նրանց մյուս կողմնակիցների ուղղությամբ:

Այս դեպքերից հետո Ս.Գրիգորյանի և Ռ.Ստեփանյանի միջև ձևավորվել են լարված, թշնամական հարաբերություններ:

Քննությամբ պարզվել է, որ հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում` զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերությունների վերջնարդյունքում Ռ.Ստեփանյանը Ս.Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հերթական պլանն է կազմել:

Մասնավորապես՝ նրան սպանելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, իր մտերիմներ Ա.Կուրեղյանի, ով միաժամանակ հանդիսացել է Ռ.Ստեփանյանի ու նրա ընտանիքի անդամների անձնական վարորդը, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի ինքնաձիգ և առնվազն 54 փամփուշտ, ինչպես նաև՝ հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար անհրաժեշտ առարկաներ, մասնավորապես՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, դյուրավառ հեղուկ, ավտոմեքենայի կեղծված հաշվառման համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենա, որն արտաքնապես նույնանման է եղել իրական հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենային:

Դեպքի օրը՝ 2024թ. հունիսի 11-ին, Ռ.Ստեփանյանի և Ա.Կուրեղյանի հետ ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ Սու.Գրիգորյանը և Հ.Սահակյանը, իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, հանցագործությունն իրագործելու համար ձեռք բերված վերոհիշյալ պարագաները, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում, Ս.Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ ընտրելու նպատակով, դարանակալել և հետապնդել են վերջինիս:

Ժամը 23:15-ի սահմաններում Ս.Գրիգորյանը ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25-րդ հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից և նստել է մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին, ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ.Սիմոնյանը:

Նկատելով, որ Ս.Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Ս.Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել է նաև Ս.Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջևի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու.Գրիգորյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 20 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով Ս.Գրիգորյանը գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ Բ.Սիմոնյանը՝ հրազենային բեկորային կույր վիրավորման ձևով վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով: Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, այն թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Բ.Սիմոնյանը և Ս.Գրիգորյանը անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս րոպեներ անց մահացել է:

Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, դեպքի վայրից տարբեր ուղղություններով դիմելով փախուստի, ճանապարհին տարբեր վայրերում գցել են ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։  Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են Ռ.Ստեփանյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կուրեղյանը, իսկ քիչ անց նրանց է միացել նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա.Կուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ․Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության կազմակերպիչները՝ Ռ.Ստեփանյանը և Ա.Կուրեղյանը, հայտնաբերվել  և ձերբակալվել էին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին: Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:  

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին Այսօր, 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը Այսօր, 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից Այսօր, 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա Այսօր, 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում Այսօր, 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» Այսօր, 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել Այսօր, 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով Այսօր, 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) Այսօր, 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի Այսօր, 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից Այսօր, 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն Այսօր, 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը Այսօր, 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները Այսօր, 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում Այսօր, 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին Այսօր, 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել Այսօր, 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ Այսօր, 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու Այսօր, 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին Այսօր, 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց Այսօր, 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով Այսօր, 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան Այսօր, 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան Այսօր, 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից Այսօր, 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի Այսօր, 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան Այսօր, 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը Այսօր, 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ Այսօր, 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան Այսօր, 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին Այսօր, 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել Այսօր, 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Այսօր, 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար Այսօր, 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր Այսօր, 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար Այսօր, 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու Այսօր, 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին Այսօր, 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար Այսօր, 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր Այսօր, 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան Այսօր, 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) Այսօր, 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր Այսօր, 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում Այսօր, 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան