Այսօր, 14:34
Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով երեկ ՌԴ–ում կայացած հանդիպմանը։
«ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասել է Բադալյանը:
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։