14/11/2024 22:20
Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ...
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է « ...հեծանիվ եմ քշում, որ դուք էլ քշեք»:
Այսինքն, որ երկիրը նման կառավարիչ չունենար՝ խեղճ ժողովուրդը հեծանիվ քշել չէր իմանալու՞, թե՞ հեծանիվով դասի կամ գործի գնալը չէր ֆայմելու:
Հերի՞ք չի ձեռք առնեք ժողովրդին:
Բա որ մարդկանց հեծանիվ քշելն ուզում եք սովորեցնել, սովորեցրեք նաև պադավատներով փափուկ երթևեկելը, պետական առանձնատներում ապրելը, «ախռանա» պահելը, վարչապետի ինքնաթիռով թռչելը, արտասահմանյան գործուղումների գնալը և այլն:
Նոր Նորքի ցանկացած բնակիչ, եթե կարողանա մեկ անգամ հեծանիվով գալ ԵՊՀ դասի ու հետ գնալ տուն՝ տեղում կդառնա հեծանվավազքի աշխարհի բազմակի չեմպիոն (եթե կենդանի մնա, իհարկե):
Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր...»։