14/11/2024 12:14
Մարդու իրավունքների խախտումերն Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ անմիջական կապ ունեն COP29-ի հետ. Աննա Մելիքյան
Մարդու իրավունքների խախտումերն Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ անմիջական կապ ունեն COP29-ի հետ. Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա համաժողովին հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
«Արցախի դեմ ռազմական գործողությունները և՛ 2020թ.-ին, և՛ դրանից հետո, մեծ ցուցիչ էին, որ Ադրբեջանը ոչ թե green washing է անում, այլ peace washing, ցույց տալու, որ իր կողմից էթնիկ զտման ենթարկված տարածքներն օգտագործելու է կանաչ էնեգիա ստանալու և բնությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու համար»,-ասաց նա։
Աննա Մելիքյանն ասաց, որ իրավապաշտան կազմակերպություններով որոշել են օգնել տուժածներին հասնել արդարադատության։ Նա նշեց, որ 2020թ.-ին և հետո փաստահավաք գործունեություն են ծավալել, խոսել են 100-ավոր տուժած, տեղահանված անձանց հետ։
Փորձագետի խոսքով՝ նման ռազմական հանցագործություններ եղել են նաև 2016թ.-ին, երբ դիտավորյալ սպանություններ են եղել, դիապղծության դեպքեր, երբ գերիներին են գնդակահարել տեսախցիկի առջև և տարածել։
«Նման դեպքեր նաև 2016թ.-ին են արձանագրվել, այդ թվում՝ նաև գլխատումներ, և շարունակվել են 2020-ից հետո։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ պատժելիություն չկար։ Ցավով պետք է արձանագրենք, որ միջազգային հանրությունն էլ թերի արձագանք ցուցաբերեց, ինչն էլ պատճառն էր, որ նաև 2022-ին, 2023-ին կրկնվեցին»,-ասաց նա։