Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը

14/11/2024 16:38

Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը


Ազգային Ժողովում այս անգամ էլ պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփ պատկերը նույնն էր, ինչ նախորդ հինգ տարիներին․ օրվա իշխանությունը նորից խոստանում է երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում։ Անցնող իրականությունը բոլորիս աչքի առջև է՝ տրամագծորեն հակառակ ամենօրյա իրողություններ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ և ռիսկեր։

Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները․ որտեղ նույնիսկ աննշան ասելիք կա թվախեղտ են անում, իսկ լայնամաշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ։

Օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը, առաջնային օրակարգ են դարձել ոչ թե ավելի լավ ապրելու հարցերը, այլ գոյաբանական հարցերը, «հարկ վճարողը հռչակվում է հերոս»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռը հետևողական ավելացնելով, «նախորդ երկու տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն։

Հիմա բերեմ հատկանշական կոնկրետ փաստեր։

Բազմիցս հիմնավորվել է, որ 2022 թվականից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակ թռիչքաձև տնտեսական աճը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, ժամանակավոր գործոնների դրական ազդեցության  արդյունք էր, որն այդպես էլ չկապիտալացվեց։ Այս պատահական գործոնների դրական ազդեցությունը թուլանում է։ Դրան զուգահեռ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում, նույնիսկ լավագույն սցենարով կանխատեսվում է ընդամենը 5,6 տոկոս աճ։ Ավելին՝ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ և փորձագետներ տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ են կանխատեսում։

Հաջորդը՝ այս տարվա ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերը թերակատարվել են շուրջ 8 տոկոսով կամ 150 միլիարդ դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 տոկոս։ Այսինքն՝ իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը, հետևողականորեն վերացնում են հարկային արտոնությունները, որ կարողանան նվազող տնտեսական աճի պայմաններում հարկ «քերթեն» «հերոս» հարկատուներից։

Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են ավելի մեծ չափով՝ շուրջ 13 տոկոսով կամ 290 միլիարդ դրամով։ Իսկ կապիտալ ծախսերը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն) թերակատարվել են 30 տոկոսով կամ 124 միլիարդ դրամով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը թերակատարվել են 26 տոկոսով, որի հիմնական պատճառը եղել են ներդրումների և արտահանման, գյուղատնտեսության խթանման ծրագրերի ցածր կատարողականները: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ, առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ, տեղեկատվության և կապի ոլորտում 8,5 տոկոս անկում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 13 տոկոս անկում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աջակցության ծրագրերը թերակատարվել են 42 տոկոսով։ Զրոյական կատարողական է արձանագրվել ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի գծով։ Ավելին՝ նախորդ տարվա համեմատ այս ծախսերը նվազել են 55%-ով կամ շուրջ 10 միլիարդ դրամով:

Կրկնվող փաստ է․ պետական բյուջեի հաստատման ժամանակ խոստացած ծախսերի զգալի մասը չի կատարվել, իսկ հաջորդ տարվա համար անպատասխանատու կերպով նորից խոստանում են էական աճեր։

Ավելին՝ իրենց հիմնական գործառույթներն էապես թերակատարած կամ ձախողած ոլորտների պատասխանատուների պարգևատրումների գումարները ծախսվել են 100 տոկոսով։ Այսինքն՝ ոլորտի պետական ծրագրերը ձախողած նախարարը պարգևատրվել է նախատեսվածի առավելագույն չափով՝ պատասխանատվության կանչվելու փոխարեն։

Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում 21 տոկոսով կամ 33,1 միլիարդ դրամով աճել են ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարները)։ Իսկ 2025 թվականին տոկոսավճարները՝ պետական պարտքի աճին զուգահեռ կաճեն շուրջ 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով և կկազմեն ընդհանուր ծախսերի 11 տոկոսը՝ 395 միլիարդ դրամ՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ։

Այս իշխանության օրոք պետական պարտքի սպասարկման համար նախատեսված ծախսի հավելաճով հնարավոր կլիներ առնվազն 60 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։ Իսկ հաջորդ տարի կենսաթոշակների աճը զրո է։

2025 թվականին՝ այս տարվա համեմատ պետական պարտքը կաճի առաջանցիկ՝ շուրջ 18 տոկոսով կամ 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով` մոտենալով 15 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմին, որը շուրջ 2,2 անգամ կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը։ Ի դեպ, 2025 թվականին պետական բյուջեի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, որը շուրջ 3 անգամ զիջում է պետական պարտքի աճի տեմպին։

Այսինքն՝ ունենալու ենք մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ։

Այլ հարցեր են պետական ծախսերի արդյունավետությունը, մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը։ Օրինակ՝ ասում են 90 տոկոսով ավելացնում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորումը, բայց չեն ասում, որ այդ ոլորտի 63 տոկոսը կազմող ծախսային հիմնական ուղղությունը՝ ՏՏ ոլորտի կազմակերպություններին աջակցության ծրագիրը չունի ակնկալվող չափելի ոչ մի արդյունք և հնարավոր չի լինելու որևէ կերպ գնահատել։ Կամ կոնկրետ չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարեն շեշտակի աճում են բյուջետային վարկերը, որոնք մտնում են ընդհանուր «կաթսա», դառնում են անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի։ Դրա վառ օրինակը՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսարդյունավետության գործնականում գնահատման անհնարինությունն էր, որն արձանագրեց ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այլ փաստ՝ ակնկալվող չափելի և վերահսկելի ծրագրային բյուջեից սահուն անցնում են ծախսային բյուջեի, որը չունի ո՛չ չափելի արդյունք, ո՛չ էլ հասցեական պատասխանատվության և թափանցիկության ապահովման նվազագույն անհրաժեշտ պայմաններ։

Հաջորդը՝ տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։

Նախ՝ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում շեշտակի աճում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը։ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՌԴ-ի հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 41 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով։ 2024 թվականին առաջին կեսին ունեցել ենք արտահանման 2 անգամ աճ, իսկ առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության ունեցել ենք արտահանման գրեթե 0-ական աճ։

Օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից։ 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով։ Ավելին՝  55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ ՕՈՒՆ դուրս է եկել մեր երկրից, քան մտել է մեր երկիր։

Սոցիալական պաշտպանության ծախսերը կավելացվեն 110 միլիարդ դրամով, սակայն ոչ թե կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով, այլ այս իշխանության օրոք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալ-տնտեսական առաջանցիկ ավելացող խնդիրները և հայրենիքից զրկված արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրները ինչ-որ չափով մեղմելու համար, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին հատկացվող պետական միջոցների թռիչքաձև աճի հետևանքով, որն, ի դեպ, խոստանում էին իշխանության գալուց հետո վերացնել։

Փաստ է․ այս տարվա 9 ամիսներին շուրջ 20 հազար 400 ՀՀ փաստաթղթերով քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են։ 2023 թվականին աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 1,1 տոկոսային կետով և այս իշխանության օրոք էական աճերից հետո՝ նոր-նոր մոտենում է 2018 թվականի մակարդակին։ Ի դեպ, խոստանում էին կրկնակի չափով կրճատել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը։

2025 թվականին ևս կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը չեն աճելու՝ այս տարվա 2-3 տոկոս և հաջորդ տարվա կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի պարագայում։

Այսինքն՝ հաջորդ տարի կանխատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում սոցիալապես անապահով մեր հայրենակիցները կապրեն ավելի վատ՝ առնվազն գնաճով պայմանավորված։

Եվ սա էլ այն դեպքում, երբ այս տարվա երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմում է 75530 դրամ, ինչն արդեն իսկ ավել է նվազագույն ամսական աշխատավարձի չափից և ավելի, քան կրկնակի անգամ գերազանցում է նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին։ Սրան գումարվելու է նաև հաջորդ տարվա կանխատեսվող գնաճը։

Այս բացասական միտումը աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունն ավելացնող էական գործոն է։ Ի դեպ, այս իշխանությունը խոստացել էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, աշխատանքով հաղթահարել աղքատությունը։

Փաստացի անում են գրեթե ամեն ինչ (եկամտահարկի համահարթեցում, միկրոբիզնեսի և ՓՄՁ սուբյեկտների հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի հետևողական ավելացում, օրենքով հարկահավաքման քողի տակ հարկային տեռորի լայնամաշտաբ գործադրում, իրական գնաճի միջին տեմպին զիջող կենսաթոշակների ու նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացում և այլն) դրա հակառակն իրականություն դարձնելու համար։

Այսինքն՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի, միկրոբիզնեսի և փոքր ու միջին բիզնեսի զարգացման քաղաքականության փոխարեն խթանում են հին ու նորելուկ իրենց «սրտի օլիգարխների» գերշահույթների թռիչքաձև աճը՝ քողարկված կոռուպցիայի համատարած դրսևորումներով։

Եվ սա է իրենց իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում։

Շարունակելի ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

 

Հեղինակ՝ Թադևոս Ավետիսյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/01/2025 21:30 Դեմոկրատիան չարիք է այսպիսի երկրների համար․ Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք, ու մի խաժամուժ գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն․ Կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի 28/01/2025 20:46 Պատրիարք Կիրիլը ողջունել է Ռուսաստանում սատանիզմն արգելելու նախաձեռնությունը 28/01/2025 20:11 Արին Բերդ փողոցում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մեկուսացնել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 28/01/2025 19:52 «150 դրամ՝ մեկ ուղևորության համար»․ Ավինյանը նոր տարբերակ առաջարկեց ու շնորհակալություն հայտնեց քննադատության համար 28/01/2025 19:28 Բլինքենը գիրք է գրելու, պատմելու է 2021-25 թվականների իրադարձությունների մասին 28/01/2025 18:55 Խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին 28/01/2025 18:25 «Սիլ պլազա»-ի տարածքը պետությանը չի վերադարձվի 28/01/2025 18:09 Երևանի Արին-Բերդ փողոցում բռնկված հրդեհը թեժացել է, կրակը մարող հրշեջ-փրկարարների 6 մարտական հաշվարկներին միացել են ևս 4-ը 28/01/2025 17:46 Գործնական քայլեր ենք անում՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար․ Ալիև 28/01/2025 17:25 Պետք է ունենանք այնպիսի առաջնորդ, որը հստակ խնդիրներ կդնի մեր Զինված ուժերի առաջ ու հետամուտ կլինի այդ խնդիրների կատարմանը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 28/01/2025 17:17 Անցյալի հաղթանակները կրենք մեր հոգում, ամրանանք, որ հնարավորություն ունենանք դավաճանից ազատվել ու նոր հաղթանակներ կերտել․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/01/2025 16:49 44-օրյա պատերազմում չէինք պարտվի, եթե Հայաստանի Հանրապետությունը բարեխիղճ ու պատասխանատու ղեկավարություն ունենար․ Արտակ Զաքարյան 28/01/2025 16:20 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել են Եռաբլուր 27/01/2025 22:50 Բիպոլյար խանգարում․ Ինչպես է արտահայտվում 27/01/2025 22:37 Պարեկներ են ձերբակալվել՝ գողության կասկածանքով 27/01/2025 22:28 Բաքվում ընթացող ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան 27/01/2025 22:13 Փաշինյանի մամուլի քարտուղարի ընկերուհին Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է ստացել․ Oragir.News 27/01/2025 21:54 ԵՄ երկրները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 27/01/2025 21:35 Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը 27/01/2025 21:17 Չնայած իշխանության մաղձոտ վերաբերմունքին ու վատթար պայմաններին՝ զինծառայողները մեծ նվիրումով ծառայում են. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 27/01/2025 20:56 Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիների սրբադասումը խոսուն վկայությունն է՝ Եկեղեցու դիրքորոշման․ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ 27/01/2025 20:38 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է 27/01/2025 20:22 Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների և քննարկումների շարք 27/01/2025 20:10 Ծեծկռտուք, դանակահարություն Բագրատաշենի անցակետում՝ քաղաքացիների և մաքսային ծառայողների միջև 27/01/2025 19:54 «Ավտոբուսի վարորդներին ապահովում ենք լավ աշխատավարձ, պարապուրդի համար՝ վարձատրություն»․ Ավինյան 27/01/2025 19:37 Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը ընդունված է 27/01/2025 19:22 Փաշինյանը պատասխանել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչների հարցերին 27/01/2025 19:07 Հայաստանի վարչապետը իրականացնում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն․ Հայ Դատ 27/01/2025 18:57 Երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականությունը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա․ ՔԿ նորանշանակ նախագահ 27/01/2025 18:43 Օրթոստատիկ հիպոտենզիա․ Պատճառները 27/01/2025 18:28 Եղիշե Մելիքյանը կմնա «Փյունիկում» 27/01/2025 18:10 Ինչ կլիմայական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչով է այս տարվա հունվարը տարբերվում անցյալ տարվա հունվարից 27/01/2025 17:56 ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդևը Հայաստանին կոչ է արել վերսկսկել լիարժեք համագործակցությունը 27/01/2025 17:39 Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե՛ Մեծ Հայրենականի հաղթանակի, թե՛ Լենինգրադի պաշտպանության գործում 27/01/2025 17:24 Փաշինյանը «Արյան բանկի» բացմանն է մասնակցել 27/01/2025 17:10 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար․ Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը․ Սարգսյան 27/01/2025 16:58 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 27/01/2025 16:42 Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը 27/01/2025 16:26 Սպասվում է առանց տեղումների եղանակ 27/01/2025 16:20 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է 27/01/2025 16:03 Գյումրիում եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել 27/01/2025 15:51 Մահացել է Արմեն Դուլյանը 27/01/2025 15:49 2024-ին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ. ՄՊՀ նախագահ 27/01/2025 15:39 Սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի հրամանով 27/01/2025 15:13 Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի միջոցառումներին․ Կոպիրկին 27/01/2025 15:10 2024-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել 101,9 մլրդ դրամ 27/01/2025 15:00 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարարի հետ 27/01/2025 14:45 ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը. Թանդիլյան 27/01/2025 14:21 Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ 27/01/2025 14:14 Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոյը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ 27/01/2025 14:10 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 27/01/2025 14:05 Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն՝ ընդդեմ հայկական պատմական ժառանգության. Genesis Armenia 27/01/2025 14:00 Նախկին գլխավոր դատախազը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել․ «Հետք» 27/01/2025 13:45 Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը. ՀՔԱՎ 27/01/2025 13:39 Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում 27/01/2025 13:27 Փաշինյանը կրկնում է Ցեղաuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը. Օսկանյան 27/01/2025 13:25 Հետևողական ենք լինելու հեղինակային իրավունքի պաշտպանության առումով. «Ֆոտոլուր»-ի տնօրեն 27/01/2025 13:21 ՀՀ-ում գործող իշխանությունը փորձում է թուրքական խոսույթը, պատումները պարտադրել ժողովրդին. Չալաբյան (Տեսանյութ) 27/01/2025 13:15 Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով. Փաշինյան 27/01/2025 13:13 «Հայաքվեն» կփոխհատուցի տրանսպորտի թանկացման դեմ գործողությունների հետևանքով քաղաքացիների ստացած հնարավոր վարչական ակտերը. Չալաբյան (Տեսանյութ) 27/01/2025 13:07 Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին 27/01/2025 13:05 Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ ընտրություններում «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ 27/01/2025 12:53 ԲԴԽ շենքի դիմաց՝ «Chevrolet»-ում, պայթյուն է եղել. տուժածը կին է 27/01/2025 12:50 Ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեր ինքնության և պետականության գլխավոր հակառակորդն է, նշանակում է ոչինչ չասել. Պետրոսյան 27/01/2025 12:47 Փետրվարի 21-ից Armenian Airlines-ը սկսում է Երևան-Դելի ուղիղ չվերթերը 27/01/2025 12:43 Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 86-րդ տարեդարձը 27/01/2025 12:41 «Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել». Oragir.news 27/01/2025 12:38 «Գավառի մանկատան» սաները տեղափոխվելու են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ (Տեսանյութ) 27/01/2025 12:32 LIVE. «Հայաքվեի» ասուլիսն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման 27/01/2025 12:30 Իրենք հարկատուների հաշվին շքեղության մեջ են ապրում ու մեր գխին էլ բամփում են, հա լավ, ղալա՞թ արինք՝ ընտրեցինք. Ակցիաները շարունակվում են 27/01/2025 12:15 Փրկարարները քարշակել են 4 բեռնատար, որոնք մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը 27/01/2025 12:10 Աջակցում ենք ԵՄ-ին ՀՀ տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ 27/01/2025 11:59 Խնդրում եմ ինձ ասեք՝ վարչապետի խոսքում որտե՞ղ տեսաք Հայոց ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում. Արսեն Թորոսյան 27/01/2025 11:46 Դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ. ՀՅԴ ԳՄ 27/01/2025 11:32 Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը խեղաթյուրում է պատմությունը․ ՌԴ հայերի միություն 27/01/2025 11:24 «Թմրամիջոցների» վերադարձ ավտոբուսներ՝ ես չեմ ընդունի. Տիգրան Ավինյան 27/01/2025 11:17 Շրջանառության մեջ է դրվում 20 000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը 27/01/2025 11:07 Բացառվում է, որ տրանսպորտային համակարգում հետադիմությունը թույլ տամ. Ավինյան (Տեսանյութ) 27/01/2025 11:01 Հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու հայ մնալու իրավունքը. «ՀայաՔվե» 27/01/2025 10:56 «Պատմական», թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել. Արա Այվազյան 27/01/2025 10:43 Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոն հաղթում է ձայների 86,82%-ով 27/01/2025 10:38 Վթար՝ Արագածոտնում. կա զոհ և վիրավոր, վերջինս դատախազ է 27/01/2025 10:35 Պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար դոլար 27/01/2025 10:30 Անգամ 100 դրամը կարող է մարդկային ճակատագրեր փոխել 27/01/2025 10:12 Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի կամ իրականանալի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով․ Աբրահամյան 27/01/2025 09:54 Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա 27/01/2025 09:39 Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրն է այսօր 27/01/2025 09:35 Գորիսում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է 26/01/2025 21:19 Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ... Մանուկյան 26/01/2025 20:44 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայnղի մարմինը 26/01/2025 20:02 Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ գողացողները 26/01/2025 19:59 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է․ ՀՅԴ 26/01/2025 18:38 Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված. Գարեգին Բ 26/01/2025 18:35 Հայաստան-Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ․ Փաշինյան 26/01/2025 18:29 ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 26/01/2025 17:10 Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ, երկուսն էլ արմատախիլ ենք անելու․ «Հայաքվե» 26/01/2025 16:42 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ․ ՊԵԿ 26/01/2025 16:39 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության․ կա մեկ լուծում. թյուրքագետ 26/01/2025 15:28 Պուտինն ու ես ապշած էինք. ինչո՞ւ նա այդպես ասաց. Լուկաշենկոն՝ ԼՂ-ն ադրբեջանական տարածք ճանաչելու Փաշինյանի խոսքերի մասին 26/01/2025 15:08 ՀՀ ղեկավարությունը չպետք է նեղանա այն բանից, որ ժամանակին աջակցել եմ Ադրբեջանին․ Լուկաշենկո