14/11/2024 19:44
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել
«Եվրամիությունը հասկանում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուկրաինական հակամարտությունը կարգավորելու «դեղատոմս» չեն»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Foreign Policy-ին տված հարցազրույցում։
«Մենք միամիտ չենք. մենք հիանալի հասկանում ենք, որ պատժամիջոցները «դեղ ու դարման» չեն և դրանք չեն կանգնեցնի Վլադիմիր Պուտինին՝ շարունակելու հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Բայց սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական ներուժի կրճատմանը և հատուկ գործողության անցկացման համար ծախսերի ավելացմանը»,- ասել է Բորելը։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստում է հակառուսական պատժամիջոցների 15-րդ փաթեթը։