14/11/2024 11:42
Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել Թուլսի Գաբբարդին, ով նախկինում այցելել է Արցախ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում»
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբբարդին։
Թուլսի Գաբբարդին, մինչ Թրամփի համախոհ դառնալը, եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ և 2022 թ.-ին լքել է կուսակցությունը։
Նշենք, որ 2017 թ.-ի սեպտեմբերին, դեռևս կոնգրեսական Գաբբարդն ԱՄՆ օրենսդիրների հետ այցելել է Հայաստան ու Արցախ։ Արցախ այցելելու համար ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները, այդ թվում՝ Թուլսի Գաբբարդը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:
Գաբբարդը նաև դատարպարտել է Ադրբեջանի ագրեսիան ու մեղադրել Թուրքիային 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմը հրահրելու և խրախուսելու մեջ։ Նա ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ համահովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։