Այսօր, 13:33
Չեն կարողացել մեզ սպանեն, դրա համար էլ ՊՊԾ-ից դժգոհ են. ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը համաձայն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ իր թիկնապահներից դժգոհ են, որովհետև «ներկաներից ոչ մեկին չեն կարողացել սպանել»։
«Հարյուր մահապարտ էին հավաքել, որ մեզ սպանեն, չեն կարողացել սպանեն, եկել ասում են՝ «էս ՊՊԾ-ն էս ի՞նչ է, չեն թողում»։ Հո չեն ասելու՝ «կառավարություն, խի՞ չեք թողում ձեզ սպանենք»»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց՝ միանշանակ, ՊՊԾ-ի ծախսերն ավելացել են։
«Պարզվում է՝ 2018 թվականին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ են ուղարկել․ մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը՝ կորժիկ, մեկը՝ ջեմ, մեկը՝ թթու։ Ասում եմ՝ էս ի՞նչ ա, ասում են՝ «տենց ա դրվածքը, էս հացը Գռնոն ա ուղարկում, պանիրը՝ Բդոն, ջուրն էլ էս մեկի վրայա»։ Ասել եմ՝ ձեռ եք առնո՞ւմ, դադարեցրեք, ամոթ է, սա պետություն է»,- ասաց վարչապետը։
Նա ասաց, թե ՊՊԾ-ի աշխատողները ծրարով փող են ստացել։
«Ումի՞ց... Ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շները, բա դժգոհ են, պետական ինստիտուտ է կայանում, ո՞նց»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։