Այսօր, 12:18
Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է. Նիկոլ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը։
«Ու այդպես եղել է միշտ, բայց սա մենք ամբողջական չենք գիտակեցել։ Կ՞ա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ի դեպ, մենք մինչև այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք»,- ասաց նա։