14/11/2024 15:48
ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակապետական է համարում Պետական պահպանության ծառայությանը թիրախավորելը։
«Ես ուզում եմ չափազանց կարևորել ՊՊԾ-ի ծառայողների կատարած աշխատանքը ու ևս մեկ անգամ ասել, որ ՊՊԾ-ի նկատմամբ թիրախավորումը, որ կա ընդդիմադիր դաշտում, ուղղակի անթույլատրելի եմ համարում, համարում եմ հակապետական»,- ասաց նա։
ՔՊ-ական ընդգծեց՝ այս ամենի վերջը պետք է տալ։