14/11/2024 20:08
«Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:
Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի:
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ»։