14/11/2024 13:15
Ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, խորը քնած եք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե հեծանիվ է քշում, որ ընդդիմադիրներն էլ քշեն։
«Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, հիմա էլ ասում եք՝ «ինչո՞ւ ես հեծանիվ քշում», բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք»,- դիմելով ԱԺ ընդդիմությանն՝ նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե հիմա էլ նոր խոսք են սկսել ասել՝ «վարչապետը, փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում»։
«Ընկներնե՛ր, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց նաև, թե անգամ իր հեծանիվ քշելը ավարտելուց հետո էլ ընդդիմությունը խորը քնած է։
«Երբ ես գնում եմ աշխատանքի, դուք դեռ պետք է երկու ժամ էլ քնեք»,- ասաց նա։