14/11/2024 15:35
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ ««Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ի գյուղնշանակության հողատարածքից դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանվել: Նույնը կատարվել էր նաև 2023թ. սկզբին, երբ դեռևս չունեին ավազի արդյունահանման թույլտվություն: Այս ընկերության 56,6 %-ի սեփականատերը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է՝ Վահե Մակունցը:
Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2024թ. սեպտեմբերի 9-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ համայնքի Արգավանդ բնակավայրում «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ: Խախտել է հողի պահպանության կանոնները, որի հիման վրա նույն տարվա սեպտեմբերի 17-ին հարուցվել է վարչական վարույթ։
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, 2024թ. նոյեմբերի 1-ին «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով: Տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաև հողերի վիճակը վատթարացնող բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։